Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հստակ գծված ծրագիր

Հստակ գծված ծրագիր
28.02.2023 | 07:26

Հարցերի շարան, որոնք զարմանալիորեն մինչև հիմա բարձրացվում են, այդ թվում՝ շատ փորձառու և բանիմաց մարդկանց կողմից:


1. Ինչու՞ բանակը չի համապատասխանեցվում ներկա անհրաժեշտ պահանջներին, կամ ինչու՞ են քանդում բանակը:
2. Ինչու՞ արտաքին հարաբերություններում, դիվանագիտության մեջ այդքան անողնաշար քաղաքականություն է վարվում:
3. Ինչու՞ Արցախի արդեն 75-օրյա շրջափակման ընթացքում, և առհասարակ, Արցախյան հիմնախնդրում ոչինչ չի արվում (ի վնաս Արցախի քայլեր են արվում):
4. Ինչու՞ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած և մինչև հիմա դուրս չեկած թշնամական ուժերը չեն վտարվում մեր երկրից:
5. Ինչու՞ գերիների հարցով լռություն է:
6. Ինչու՞ Ադրբեջանի գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունները չեն բարձրաձայնվում:
7. Ինչու՞ են հետևողաբար ավերվում Սփյուռքի հետ հարաբերությունները:
8. Ինչու՞ է վարվում պայքար Եկեղեցու դեմ:
Թվարկումը կարելի է շատ երկար շարունակել:


Պատասխանը, սակայն, առավել քան ակնհայտ է:
Հայաստանում իշխում է հակապետական-հակահայկական աղետաբեր իշխանություն, որն ունի իր հստակ գծված ծրագիրը և շատ բարեհաջող իրականացնում է այն:
Հնչեցվող հարցերը կդառնան իրատեսական և լուծելի միայն այն ժամանակ, երբ այս կործանարար ուժը հեռացվի իշխանությունից:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 10930

Մեկնաբանություններ